Արցախում քաղաքացին ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել և մահացել է

Արցախում քաղաքացին ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել և մահացել է

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:35-ին, ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը Հադրութի շրջանի «Զարգար» կոչվող տեղամասում դիակ է հայտնաբերվել:

Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի բնակիչ,1956թ.ծնված Ռ. Հ.-ն «Զարգար» կոչվող տեղամասով հոսող Իշխանագետ գետում բենզագեներատորով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով