Երևանի մետրոպոլիտենը կաշխատի իր գրաֆիկի համաձայն

Երևանի մետրոպոլիտենը կաշխատի իր գրաֆիկի համաձայն

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

«Հարգելի ուղևորներ
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ մարտի 24-ից առնվազն մեկ շաբաթով գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվում է եւ թույլատրվում է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը ։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Այդուհանդերձ մետրոպոլիտենի տնօրինությունը հորդորում է ուղևորներին մնալ տանը և հետևել պարետատան հրահանգներին։
Աշխատանքային գրաֆիկի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Եղեք առողջ և անվտանգ»,֊ նշված է հաղորդագրության մեջ։

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով