Եվրոպան ցանկանում է բացել սահմանները

Եվրոպան ցանկանում է բացել սահմանները

Այստեղ կարող է լինել Ձեր #4 գովազդը։
հեռ․ + 374 (95) 50-17-18

Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել վերադառնալ Եվրոպայի ներսում ազատ տեղաշարժման ռեժիմի և այդպես գոնե որոշ չափով փրկել ամառային զբոսաշրջային սեզոնը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Միևնույն ժամանակ ճանապարհորդողների համար պարտադիր կլինի դիմակ կրել ինքնաթիռներում, պահել սոցիալական հեռավորությունը գնացքներում:

Հանձնաժողովը նաև խնդրել է գոնե մեկ տարով վաուչերներ տրամադրել չեղարկված թռիչքների և ամրագրումների համար: Այդ կերպ մարդիկ հնարավորություն կունենան իրենց արձակուրդն անցկացնել ավելի ուշ, իսկ սնանկացման եզրին կանգնած ավիաընկերություններն ու զբոսաշրջային ընկերությունները ստիպված չեն լինի վերադարձնել գումարը:

Նշենք, որ զբոսաշրջությունը կազմում է Եվրոպական Միության տնտեսության մոտ 10 տոկոսը:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով