Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման բանաձևը

Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման բանաձևը

Ֆրանսայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձև: Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի խոսքով՝ համայնքային խորհուրդը նաև կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:

«Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: Պատերազմական իրավիճակը նկարագրելուց և 2014 թվականից ի վեր Հադրութ-Վիեն կապը հաստատելուց հետո համայնքային խորհուրդը ևս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունը այս հակամարտության պատճառով տուժած խաղաղ բնակչությանը և դիմում է Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Խորհրդի ընթացքում ընդունվել է նաև հատկացնել 5000 եվրո դրամական օգնություն պատերազմի հետևանքով տարհանված բնակչության համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սաքունցը:

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով