Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք. մարզպետ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք. մարզպետ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 30 քաղաքացի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 244 դեպք, որից առողջացել են 108 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն եւ Վարսեր համայնքներում»,- գրել է նա։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով