Կրկին կրակի դադարեցման ռեժիմի խախտում և կրակոցներ՝ հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ խոսնակ

Կրկին կրակի դադարեցման ռեժիմի խախտում և կրակոցներ՝ հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ խոսնակ

Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց: Այս մասին GPnews.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից։

Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 10 անգամ։ Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3 անգամ։

Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ։

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով