Կա՞ ռիսկ, որ թոքերի արհեստական օդափոխման սարքերը չի բավականացնի ՀՀ-ին. մեկնաբանում է Հակոբ Արշակյանը

Կա՞ ռիսկ, որ թոքերի արհեստական օդափոխման սարքերը չի բավականացնի ՀՀ-ին. մեկնաբանում է Հակոբ Արշակյանը

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#4

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի եթերում հայտնել է, որ ամբողջական պատկերացում կազմելու համար, թե ինչպես է ազդել կորոնավիրուսը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների վրա հարցաշար է կազմվել և ուղարկվել ոլորտի ասոցիացիաներին ու ընկերություններին. «Հավաքագրել ենք շուրջ 185 ընկերության պատասխանները: Պարզվեց, որ ոլորտում ընկերությունների շուրջ 60 տոկոսի մոտ բացասական հետևանք է գրանցվել, 30-ի մոտ չեզոք, իսկ 8 տոկոսի մոտ՝ դրական»,- ասել է նախարարը:

Կառավարության հաստատած՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագիրը, նախարարի խոսքով, երեք հիմնական ուղղություն ունի՝ նորարարական դրամաշնորհներ՝ նոր ընկերությունների համար՝ առավելագույն շեմը 10 միլիոն դրամ, դրամաշնորհներ կայացած ընկերությունների համար՝ առավելագույնը 20 միլիոն դրամ. «Կառավարությունում ջենտլմենական պայմանավորվածություն ունենք, որ եթե լավ արտադրանք առաջարկող ընկերությունները շատ լինեն, միևնույն է, կֆինանսավորենք: Սա միաժամանակ օգնության և զարգացման ծրագիր է: Եվ երրորդ ուղղությունը՝ բիզնես ծրագրում ներդրումներ ներգրավող ընկերություններին համաֆինանսավորմամբ աջակցել մինչև 30 միլիոն դրամով»,- նշել է Արշակյանը:

Հարցին՝ եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը բարդանա, կկարողանա՞նք սպասարկել պացիենտներին, կբավականացնե՞ն թոքերի արհեստական օդափոխման սարքերը, նախարարը պատասխանել է. «ՀՀ-ում շուտով կսկսվի սարքերի արտադրությունը, պայմանագիրն արդեն կա, գումարը կփոխանցենք և աշխատանքները կսկսվեն»:

Հարցին թե ռիսկի գործոնը պահպանվո՞ւմ է, որ կարող է գալ մի պահ, որ մենք չկարողանանք սպասարկել բոլոր պացիենտներին, նախարարն ասել է. «Այդ ռիսկը միշտ առկա է եղել: Դա կապված է վարակի տարածման տեմպի հետ: Իմ տեղեկություններով՝ շուրջ 200 այդպիսի սարքեր կան այժմ և շահագործվում է դրանց շուրջ մեկ տասնյակը: Բայց մենք համաշխարհային փորձը պետք է աչքի տակ ունենանք, որ եթե հանկարծակի բռնկում եղավ, այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինի հավելյալ ուժեր կոնսոլիդացնել»:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով