Համավարակի ողնաշարը ջարդելու շանս ունենք. Նիկոլ Փաշինյան

Համավարակի ողնաշարը ջարդելու շանս ունենք. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում շարունակում է բարելավվել: Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ 6 օր անընդմեջ Հայաստանում ունենք 400-ից քիչ նոր դեպք. «Նման իրավիճակ ունեցել ենք մայիսի 24-ից հետո 6 օր»:

«Մենք այս համավարակի ողնաշարը ջարդելու շանս ունենք»,-ասաց Փաշինյանը՝ կարևորելով բոլորի կողմից ցուցաբերվող ջանքերը:

Նա ևս մեկ անգամ խոսեց դիմակների կրման, սոցիալական հեռավորությունը պահելու կարևորության մասին:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով