Այսօր Համբույրի համաշխարհային օրն է

Այսօր Համբույրի համաշխարհային օրն է

Համբույրի համաշխարհային օր (անգլ.՝ World Kiss Day կամ անգլ.՝ World Kissing Day), ոչ պաշտոնական տոն, որը նշվում է ամեն տարի՝ հուլիսի 6-ին։ Ծագել է Մեծ Բրիտանիայում և տարածվել աշխարհում 2000-ական թվականների սկզբին։

Համբույրի համաշխարհային օրվա հայրենիքը համարվում է Մեծ Բրիտանիան։ Հենց Ալբիոնի ափերին 19-րդ դարում գտան, որ համբույրը` որպես սիրո դրսևորման ձև, արժանի է ունենալու իր տոնը։

Հուլիսի 6-ին աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են միջոցառումներ, մրցույթներ ու հանդիսություններ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆիլեմատոլոգիայի հետ: Մրցությունների մասնակիցների միջև խաղարկվում են տարբեր նվերներ («Ամենաերկարատև համբույրի համար», «Ամենագեղեցիկ համբույրի համար», «Ամենաանսովոր համբույրի համար» և այլն)։

Որպես Համբույրի համաշխարհային օր նշվում է ևս մեկ օր՝ փետրվարի 13-ը, որը կազմում է Վալենտինի շաբաթվա մաս։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով