Հանրային տրանսպորտից քաղաքացիները կկարողանան օգտվել միայն դիմակների առկայությամբ. Բադասյան

Հանրային տրանսպորտից քաղաքացիները կկարողանան օգտվել միայն դիմակների առկայությամբ. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարությունում մամուլի ասուլիս ընթացքում ներկայացրեց, թե ինչու է Հայաստանում մեկ ամսով երկարաձգվում արտակարգ դրության ռեժիմը․

«Գիտեք, որ սահմանվում են արտակարգ դրության իրավական ռեժիմով մի շարք գործողություններ՝ ինքնամեկուսացում, մեկուսացում, նաև վերջերս արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ տեղի ունեցան, ըստ որոնց՝ այլևս հնարավոր են անձնական ազատության սահմանափակումներ, հստակեցվել են պարետի գործողությունները, որպեսզի ավելի արդյունավետ որոշումներ հնարավոր լինի կայացնել պարետի կողմից»:

Բադասյանը հավելեց, որ մտցվել է ևս մեկ նորամուծություն.«Քաղաքացիների ազատ տեղաշարժը թույլատրվելու է որոշակի վարքագծի կանոների պահպանման պայմանով։ Օրինակ՝ եթե ինչ-որ փուլում հանրային տրանսպորտը սկսի աշխատել, ապա հանրային տրանսպորտից կկարողանան օգտվել միայն դիմակների առկայությամբ կամ հանրային սննդի կետերը պարտադիր որոշակի պայմաններ պետք է ապահովեն սննդի ծառայություններ մատուցելիս և այլն։ Պարետը այսուհետ հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ, որոնք պետք է պարտադիր ապահովվեն թույլ տրված ազատ տեղաշարժի շրջանակներում»,- եզրափակեց Բադասյանը։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով