Չմտնել մախինացիաների մեջ և ազնիվ լինել. ո՞րն է իրավաբանի ամենակարևոր սկզբունքը

Չմտնել մախինացիաների մեջ և ազնիվ լինել. ո՞րն է իրավաբանի ամենակարևոր սկզբունքը

«Ճանաչենք մեր իրավաբաններին» շարքի այսօրվա հյուրը ԵՊՀ դասախոս Արսեն Թավադյանն է:

-Պարոն Թավադյան, ի՞նչը տարավ Ձեզ դեպի իրավագիտություն:

-Իրավագիտությունը շատ հետաքրքիր և հեռանկարային մասնագիտություն է, որը հնարավորություն է տալիս դրական ազդել շատ տարբեր ոլորտների կայացման վրա:

-Ի՞նչն է կարևոր իրավաբանի աշխատանքում հաջողության հասնելու համար:

-Աշխատասիրությունը և տրամաբանությունը:

-Հաճախորդի հետ վստահության կառուցումն ի՞նչ հիմքեր պետք է ունենա:

-Առաջնայինը պետք է լինել ազնիվ և պարկեշտ: Պետք է հասանելի լինել հաճախորդի համար, մշտապես բացատրել՝ ինչ է անհրաժեշտ:

-Ի՞նչ սկզբունք ունեք, որ երբեք չեք խախտի:

-Կարևորագույն սկզբունքն օրենքը չխախտելն է, մախինացիաների մեջ չմտնելը և ազնիվ լինելը:

Եղե՞լ են դեպքեր, որ անվճար օգնեք Ձեր հաճախորդներին, սկզբնական շրջանում իրավաբանի Ձեր կարիերան կառուցելու համար:

-Մինչև այժմ էլ օգնում եմ, երբ դա համարում եմ անհրաժեշտ և հետաքրքիր: Անվճար օգնությունը չեմ դիտարկել կարիերա կառուցելու նպատակից ելնելով:

-Ի՞նչ խնդիրներ են հանդիպում Ձեր ոլորտում, որոնք են լուծման ուղիները:

-Այդ խնդիրները շատ բազմազան են: Կնշեմ մեկը` անգրագետ կարգավորումները:

-Ի՞նչ հեռանկար ունի իրավաբանը Հայաստանում:

-Եթե մենք շարունակենք զարգանալ որպես ժողովրդավարական երկիր, հեռանկարները շատ լավն են:

-Արդյո՞ք տարիքը դեր ունի Ձեր մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար: Ո՞ւմ են նախընտրում՝ երիտասարդ, եռանդուն իրավաբանին, թե՞ կարևոր է աշխատանքային փորձը:

Մեր մասնագիտության համար շատ կարևոր է փորձը: Իսկ նախընտրությունն ամեն մարդու համար տարբեր է:

GPnews.am

 

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով