Քարագործության և այգեգործության սիրահար փաստաբանը

Քարագործության և այգեգործության սիրահար փաստաբանը

«Ճանաչենք մեր իրավաբաններին» խորագրի շրջանակում զրուցել ենք փաստաբան Կառլեն Գրեյանի հետ:

-Պարոն Գրեյան, իրավաբանությունն ինչո՞վ էր հետաքրքիր, ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը:

Մարդուիրավունքները և նրանց պաշտպանությունը կենսական նշանակություն ունեն յուրաքանչյուրիս կյանքում, ժամանակակից հասարակարգում։

Մարդուիրավունքների և պարտականությունների իրազեկումը և դրանց տարանջատումը արտաքնապես հասարակ, բայց աննկարագրելի բարդ խնդիր է, որի լուծումն էլ հանդիսանում է իրավաբանության հետաքրքությունը: Ահա թե ինչիու եմ ընտրել այս մասնագիտությունը:

-Կա՞ բնավորության յուրահատուկ գիծ, որ ձեռք եք բերել աշխատելու ընթացքում:

-Ցանկացած խնդիր բազմակողմանի վերլուծելու, ինչպես նաև դրանց բազմակողմանի ընկալման ունակություն։

-Իրավաբանության մեջ հաջողության հասնելու համար ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ:

-Ոչ միայն իրավաբանության, այլև ցանկացած այլ բնագավառում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համբերություն, համառություն և աշխատասիրություն։

-Փաստաբանվստահորդ հարաբերություններում կա որևէ նորմ, որ օրենքով կիրառելի է, բայց, ըստ Ձեզ հակասում է բարոյականությանը:

Աշխատանքային պրակտիկայում նմանատիպ հակասությունների չեմ հանդիպել

-Հասարակության մեջ կարծրատիպ կա՝ երբեմն փաստաբանին նույնացնում են վստահորդի հետ, այդ դեպքերում ի՞նչ եք անում:

-Փորձում եմ համբերատարությամբ բացատրել և պարզաբանել փաստաբանի մասնագիտության նշանակությունը և փաստաբանի դերակատարումը, որը տալիս է ցանկալի արդյունք:

-Կա՞ սկզբունք, որ երբևէ չեք խախտի:

-Լինել սկզբունքային և երեք չխախտել սկզբունքներս:

Պատկերացրեք մի դեպք, երբ, օրինակ՝ դատարանի թերի քննության և Ձեր մասնագիտական հմտության արդյունքում հանցագործն ազատվում է պատասխանատվությունից, այդ դեպքում ինչ եք զգում, հաղթանա՞կ, թե՞ խղճի խայթ:

Կարծում եմ՝ յուրաքանչյուրն էլ հոգեպես բավարարված է զգում, երբ իր աշխատանքի արդյունքը դրական է լինում: Հակառակ դրան միշտ ծանր եմ տանում, երբ դատարանը թերի քննություն է տանում, քանզի վերջնական որոշումը դատարանինն է, երբեմն այդ որոշումից անձի կյանքն է կախված, այդ պարագայում վտանգվում է ինչպես արդարադատությունը, այնպես էլ՝ պետությունը:

Հումորային դեպք կարող եք հիշել Ձեր մասնագիտական պրակտիկայից:

-Իմ աշխատանքը ծավալում եմ Գյումրիում և հումորային իրավիճակներն անպակաս են, ուստի դժվար է առանձնացնել որևէ մեկը:

-Ի՞նչ հետաքրություններ ունեք մասնագիտությունից դուրս:

Շատ եմ սիրում արշավների գնալ, ճամփորդել և զբաղվել այգեգործությամբ։ Իմ տան բակում ունեմ շատ ծառեր, որոնք բոլորը ես եմ տնկել։ Շատ եմ սիրում նաև քարի հետ աշխատել:

GPnews.am

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով