Ահռելի հերթեր Երևանի սուպերմարկետներում․ ի՞նչ է կատարվում

Ահռելի հերթեր Երևանի սուպերմարկետներում․ ի՞նչ է կատարվում

Ի՞նչ է  կատարվում Երևանի սուպերմարկետներում։ Դրամարկղների մոտ ահռելի հերթեր են. ալյուր, բրինձ, շաքարավազ կիլոգրամներով մարդիկ գնում են։ Ցանկացած սուպերմարկետ մտնելիս կկարծես, թե ամանորյա գնումների հերթեր են։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, մարդիկ սկսեցին արագ կերպով գնումներ կատարել։ Այսօր արդեն սուպերմարկետներում վաղ առավոտից ասեղ գցելու տեղ չկա, հերթեր են գոյացել ոչ միայն դրամարկղերի մոտ, այլ նաեւ տարբեր բաժիններում, անգամ՝ խանութների մուտքի մոտից։ Սուպերմարկետներից մեկի մոտ իր հերթին սպասող հաճախորդն այսպես մեկնաբանեց․ «Պետք է հնարավորիս շատ ուտելիք գնել․ կարող է շատ շուտով տանից դուրս գալն էլ վտանգավոր լինի»։

Լուսանկարը արխիվային է։

 

GPnews.am

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով