«Հիվանդանոցից դուրս գրվելուց 14 օր հետո թեստիս պատասխանը դրական էր. ԱՀԿ-ի խորհուրդները ժամանակավրեպ են»

«Հիվանդանոցից դուրս գրվելուց 14 օր հետո թեստիս պատասխանը դրական էր. ԱՀԿ-ի խորհուրդները ժամանակավրեպ են»

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Վարդանյանն իր էջում գրել է.

«Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինձ 14 օրյա մեկուսացման ցուցում էր տրված, սակայն մեկուսացման ավարտին իմ կամքով եւ միջոցներով կորոնավիրուսի թեստ հանձնեցի, որը դրական ցույց տվեց։ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնից փորձեցի պարզել, թե ինչ է նշանակում. Վարակաբաններն ուսումնասիրելով թեստի արդյունքները հայտնեցին, որ ես դեռ վարակակիր եմ եւ վարակ տարածող։ Եթե ես թեստ չհանձնեի, ստացվում էր դուրս էի գալու մարդամեջ ու, Աստված չանի, վարակեի ինչ-որ մեկի։

Բայց կան հարյուրավոր մարդիկ, որ տասնչորսօրյա մեկուսացումից հետո ինքնաբերաբար արդեն համարվում են վարակ չտարածող եւ մեկուսացումից դուրս գալիս։ Սա հստակ ցույց է տալիս, որ ԱՀԿ- ի խորհուրդներն ու կարգավորման ցուցումները ժամանակավրեպ են։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է ոչ անքան ԱՀԿ ցուցումներին հետեւի, այլ համավարակի դեմ պայքարի հաջողված փորձերին։

Մարդկանց ինքնագիտակցության վրա հույս դնելը սխալ է, հատկապես երբ հասարակությունը չունի պետական ինստիտուցիոնալ հիշողություն, որ կարողանա ինքնուրույն պաշտպանվել,
Երկարատեւ մեկուսացումը շատ բարդ է, որոշ խավերի համար սոցիալական առումով ուղղակի սարսափելի, մեկուսացումը բարդ է առավել եւս, որ Հայաստանում բնակարանների ու տների ճարտարապետական առանձնահատկության հետեւանքով դրանց ջախջախից մեծամասնությունը նման հնարավորություն ընտանիքի անդամին գրեթե չի տալիս։

Որոնք են լուծումները, մտածում եմ ու հասկանում, որ այս համավարակի առանձնահատկությունն այն է, որ ճիշտ լուծումներ այլեւս չկան»:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով