Հոտառության կորուստը կորոնավիրուսի մասին փաստող ամենաառաջին ախտանիշն է

Հոտառության կորուստը կորոնավիրուսի մասին փաստող ամենաառաջին ախտանիշն է

Կորոնավիրուսային վարակի ամենատարածված ախտանիշներից մեկը հոտառության կորուստն է, ասել է Ցինցինատի համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր Ահմեդ Սեդաղաթը: Հոտառության անկումը կամ անոզմիան, միջին հաշվով, դրսևորվում է հիվանդության երրորդ օրը: Այս ախտանիշը դրսևորվել է հետազոտված հիվանդների 61 %-ի դեպքում: «Հոտի կորստի աստիճանը կապված է կորոնավիրուսի այլ ախտանիշների ծանրության հետ: Եթե անոզմիան արտահայտված է, ապա այլ ախտանիշեր` շնչարգելությունը, տենդը և հազը, ավելի ցայտուն են», — նշեց հետազոտության հեղինակը: Բացի այդ, պարզվել է, որ հիվանդների կեսի մոտ արձանագրել է քթի փակվածություն, իսկ 35 %-ի մոտ՝ գրիպի նախանշաններ: Այս ախտանիշները տարածված են հետազոտության երիտասարդ մասնակիցների շրջանում: Ավելի վաղ մասնագետները հայտնել էին, որ քթի փակվածությունը կարող է նաև ալերգիայի դրսևորում լինել, բայց այժմ հայտնում են, որ սա կարող է լինել նաև կորոնավիրուսի ասիմպտոմատիկ բնույթի դրսևորում։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով