Փեսան ծեծելով սպանել է զոքանչին՝ ստելով, թե հովվաշունն է հոշոտել վերջինիս (լուսանկար)

Փեսան ծեծելով սպանել է զոքանչին՝ ստելով, թե հովվաշունն է հոշոտել վերջինիս (լուսանկար)

Այստեղ կարող է լինել Ձեր #4 գովազդը։
հեռ․ + 374 (95) 50-17-18

Օրերս ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գուրգեն Գևորգյանին։

Վերջինս բերկան է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-կետի հատկանիշներով, ով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Նա մայիսի 2-ին իր տանը իրեն պատկանող հովվաշան կապն արձակել և այնպես էր արել. որ շունը հարձակվի իր կողմից ծեծված կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, և կինը մահացել էր, իսկ ճիվաղը ահազանգել էր ոստիկանություն, թե իբրև շունը հարձակվել է կնոջ մոր վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Ավելի վաղ հայտնել էինք,  ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից որոնվում էր Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գուրգեն Գևորգյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում է մայիսի 1-ին իր կնոջ մորը դաժանաբար սպանելու մեջ, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, ապա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ տարիներ առաջ անհիմն հոգեբուժարան ուղարկելու վրեժի, ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառներով Գ. Գևորգյանը մայիսի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում ծեծել, այնուհետև հոշոտելու համար իրենց տան հովվաշան կապն արձակել էր, տարել տուն և բաց թողել կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, ինչից հետո շունը հոշոտել էր տարեց կնոջը, ով ստացված վնասվածքներից մահացել էր:

Դրանից հետո Գ. Գևորգյանը կեղծ ալիբի էր ստեղծել, որ իբրև շունն էր դրսում հարձակվել Գ. Մախսուդյանի վրա, ու ինքը հազիվ կարողացել էր կնոջը շան երախից դուրս բերել, տեղափոխել տուն:

 

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով