Խոշոր հրդեհ` Արմավիրի մարզում. հրշեջներն ու քաղաքացիները 2 ժամ է պայքարում են կրակի տարածման դեմ

Խոշոր հրդեհ` Արմավիրի մարզում. հրշեջներն ու քաղաքացիները 2 ժամ է պայքարում են կրակի տարածման դեմ

Shamshyan.com-ը գրում է․ արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ Երևան-Արմավիր ավտոճանապարհին աշխատանքներ են կատարում դաշտերում առաջացած հրդեհի մարման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին օգնում են քաղաքացիները և նրանց հաջողվել է կրակի տարածումը վերցնել իրենց վերահսկողության տակ ու, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Հրդեհի պատճառը պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով