Հրդեհը բռնկվել է «ՎԵԳԱ» կահույքի արտադրամասում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հրդեհը բռնկվել է «ՎԵԳԱ» կահույքի արտադրամասում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Այստեղ կարող է լինել Ձեր #4 գովազդը։
հեռ․ + 374 (95) 50-17-18

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 17-ին, ժամը 17։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Կայարան թաղամասում գտնվող «ՎԵԳԱ» ընկերության մոտակայքում այրվում է կուտակած թեփ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ Նովա փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «ՎԵԳԱ» կահույքի արտադրամասի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:26-ին, մարվել՝ 18:58-ին: Այրվել են շինության տանիքի ջերմամեկուսիչ շերտը (մոտ 50 քմ) և մոտակայքում կուտակած թեփ (մոտ 25 խմ)։

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով