ՅՈւՆԵՍԿՕ-ում քննարկում են Լեռնային Ղարաբաղում հուշարձանների վերականգնմանը մասնակցելու հարցը

ՅՈւՆԵՍԿՕ-ում քննարկում են Լեռնային Ղարաբաղում հուշարձանների վերականգնմանը մասնակցելու հարցը
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային հարցերով կազմակերպությունը (ՅՈւՆԵՍԿՕ) քննարկում է
Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցելու հավանականությունը: Այս մասին ТАСС գործակալության փոխանցմամբ հայտնել է ՅՈւՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը:
«ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարության ղեկավարությունն, իհարկե, տեղյակ է մեր նախարարի հայտարարություններից: Հարցը քննարկվում է»,- ասել է դիվանագետը, սակայն այլ մանրամասներ չի նշել:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, ավելի վառ ռուսական ԶԼՄ-ներին տված հարցարզրույցում ընդգծել էր ԼՂ-ում մշակութային հուշարձանների վերականգնմանը ՅՈւՆԵՍԿՕ-ի միանալու անհրաժեշտությունը:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով