Ինքնասպանության փորձ չի եղել. 44-ամյա կինը բորբոքված է եղել

Ինքնասպանության փորձ չի եղել. 44-ամյա կինը բորբոքված է եղել

Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 14-ին՝ ժամը 14։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկատվություն էր փոխանցվել, որ Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ունի բնակարանային խնդիր, սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից. անհրաժեշտ է հոգեբան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հոգեբանի հետ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Լուսինե Խ․-ն (ծնված 1976 թ․) չի ցանկանում ինքնասպանության փորձ կատարել, պարզապես բորբոքված է բնակարանային խնդրով։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով