Իրադրությունը իր օգտին փոխելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են. հակառակորդն ունի մեծաթիվ կորուստներ. ՊԲ

Իրադրությունը իր օգտին փոխելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են. հակառակորդն ունի մեծաթիվ կորուստներ. ՊԲ

Գիշերվա ընթացքքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ-ն։

Հայտարարությունում ասվում է. «Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում»։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով