Իրանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց նոր հարվածներ չի հանդուրժի

Իրանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց նոր հարվածներ չի հանդուրժի

Իրանի իշխանությունները չեն հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի կողմից իրենց տարածքի վրա պարբերաբար կրկնվող հարվածները: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն:

«Նման հարձակումները կրկնելու դեպքում Իրանը անտարբեր չի մնա», – նրա խոսքը մեջբերում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դիվանագետը հավելել է, որ «սահմանային շրջաններում բնակվող Իրանի քաղաքացիների անվտանգության ապահովումը երկրի զինված ուժերի համար առաջնահերթ խնդիր է»:

Հինգշաբթի օրը ավելի վաղ IRIB-ն հաղորդել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտուց արձակված ութ հրթիռ է պայթել Իրանում, որի հետևանքով մի քանի տուն է վնասվել, մեկ մարդ վիրավորվել է: Ընդհանուր առմամբ, ըստ IRIB-ի, հակամարտության սրման ընթացքում Իրանի տարածք է ընկել շուրջ 50 հրթիռ և արկ:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով