Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին սկսել են բուժել վարակից ապաքինվածների արյան միջոցով. ANSA

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին սկսել են բուժել վարակից ապաքինվածների արյան միջոցով. ANSA

Իտալիայի Լոմբարդիա մարզի Պավիա գավառում COVID-19 կորոնավիրուսով վարակվածներին սկսել են բուժել՝ օգտագործելով արդեն առողջացած անձանց արյան պլազման:

Ինչպես փոխանցում է ANSA-ն, մի քանի հիվանդներ արդեն ստացել են կորոնավիրուսից ապաքինված մարդկանց արյունից ստացված պլազման, որն ամենայն հավանականությամբ հակամարմին է պարունակում:

Նշվում է, որ արյան առաջին դոնորներն են դարձել Պավիայում կորոնավիրուսով վարակված բժիշկներից երկուսը, որոնք բուժում են անցնում: Նշվում է, որ նրանք ամուսիններ են, որոնք գավառում վիրուսով վարակված առաջին անձանցից էին:

Իտալիայում COVID-19-ից մահացության ցուցանիշը, վերջին տվյալների համաձայն, հասել է 13 915-ի: Ներկա պահին երկրում վարակակիր է 83 049 մարդ:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով