Փաստ N48. կարագի գինը նվազել է

Փաստ N48. կարագի գինը նվազել է

2019-ին դիզվառելիք ներկրող տնտեսվարողների թիվը ավելացել է 11-ով՝ 6-ից դառնալով 17, իսկ խոշոր ներկրողների մասնաբաժինը շուկայում կրճատվել է 5 տոկոսով 97-ից դառնալով 92 տոկոս: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, 2018-ի մայիսին դիզվառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020-ի մայիսին՝ 300 դրամ: Բացի այդ մեկ տարում բենզինի գինը նվազել է 38 տոկոսով՝ 420 դրամից դառնալով 280 դրամ:

«Կարագի գինը 2018-ին եղել է 4383 դրամ,  2019-ին 3906 դրամ, իսկ հիմա 3680 դրամ: Այսինքն գնանկում է եղել 16 տոկոսով: Սա կարեւոր է նրանով, որ երբ այս տարվա մարտին կարագի գինը 10 դրամով թանկացավ, աղմուկ աղաղակ էին բարձրացրել, բայց ոչ ոք չէր ասում, որ 2018-ին այդ գինն այնքան բարձր էր, որ հիմա ինչքան էլ թանկանա, դեռ 5 ամիս անընդհատ պետք է թանկանա, որ հասնի 2018-ի մակարդակին:

Շաքարավազի շուկայում եւս նվազել է կենտրոնացվածության աստիճանը, որի արդյունքում վերջին 2 տարում տեղի է ունեցել շուրջ 24 տոկոս գնանկում: մասնավորապես 2018-ի մայիսի դրությամբ շաքարավազն արժեցել է 335 դրամ, իսկ հիմա արժի 255 դրամ: փաստորեն հեղափոխությունից հետո նվազել է գինը 70-80 դրամով»,-ընդգծեց Փաշինյանը:

 

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով