Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել կարանտինը խախտած քաղաքացիներին

Ֆիլիպինների նախագահը հրամայել է գնդակահարել կարանտինը խախտած քաղաքացիներին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ հրամայում է ոստիկանությանը և բանակին մահացու կրակոց արձակել պարետի որոշումը խախտած մարդկանց վրա, եթե նրանք փորձեն դիմադրել և սպառնան ուժայինների կյանքին: Այս մասին գրում է liga.net֊ը։

«Իմ հրամանը ոստիկանությանը և բանակին՝ եթե կան ինչ-որ խնդիրներ, եթե նրանք դիմադրություն ցույց տան և ձեր կյանքը վտանգեն, մահացու կրակ բացեք նրանց վրա», — իր հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Ֆիլիպինների սկանդալային առաջնորդը՝ հավելելով, որ խոսքը նաև նրանց մասին է, ովքեր ուղարկվել են մեկուսանալու, բայց չեն մեկուսացել:

Նախագահի մամուլի ծառայությունը քիչ անց պարզաբանել է, թե Դուտերտեի խոսքը չափազանցված էր՝ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով:

Ֆիլիպիններում, պաշտոնական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 96 մարդ, վարակվածների թիվն ավելի քան 2 հազար 300 է, սակայն այն կարող է ճշգրիտ չլինել, քանի որ երկիրը չունի բավարար քանակությամբ թեստեր:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով