Կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով չվերթ

Կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով չվերթ

Երևանից Դոնի Ռոստով չվերթ կիրականցվի օգոստոսի 14-ին։ Լուրը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«ՌԴ քաղաքացիների՝ արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու նախնական ժամանակացույցի համաձայն ՝ NGT B735 Երևան-Դոնի Ռոստով չվերթը կիրականացվի օգոստոսի 14-ին՝ տեղական ժամանակով 10:00- ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Չվերթից կարող են օգտվել Ռուսաստանի բնակիչները։

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։

Ինքնաթիռի տեղերը սահմանափակ են։ Ցուցակները կձևավորվեն պետծառայություններում առկա գրանցման հիման վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են ավիահաղորդակցության վերաբացման հարցը։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով