13 մահ, 612 նոր դեպք, 173 առողջացած․ կորոնավիրուսի դեպքերը 15 հազար 281-ն են

13 մահ, 612 նոր դեպք, 173 առողջացած․ կորոնավիրուսի դեպքերը 15 հազար 281-ն են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից.

5639-ն` առողջացած,
258-ը` մահվան ելքով,
9298 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 86–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 4-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 77686 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։ Կատարվել է 2297 թեստավորում։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 14669, որից 5466-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 8876-ը, մահվան ելքով դեպքերը՝ 245-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 82-ը, կատարվել է՝ 75 389 թեստավորում:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով