Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում է ՀՀ շուրջ 35 քաղաքացի. պարզաբանում

Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում է ՀՀ շուրջ 35 քաղաքացի. պարզաբանում

Այստեղ կարող է լինել Ձեր #4 գովազդը։
հեռ․ + 374 (95) 50-17-18

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում է ՀՀ շուրջ 35 քաղաքացի, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով:

«Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, ինչպես նաև Կրասնոդար-Երևան նախատեսվող թռիչքներով՝ միաժամանակ հոգալով կանանց և երեխաների ճանապարհածախսը։

Առաջարկվել է նաև ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները ապահովել կայանատեղերով։ Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով:

Ընդգծենք, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո»,- ասված է պարզաբանման մեջ:

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով