«Ղարաբաղի հարցում ակնհայտ է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի խոցված ինքնասիրությունը». Լավրով (տեսանյութ)

«Ղարաբաղի հարցում ակնհայտ է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի խոցված ինքնասիրությունը». Լավրով (տեսանյութ)

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան «խոցված ինքնասիրություն» են դրսևորում կապված այն բանի հետ, թե ինչպես է կարգավորվել ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում:

«Ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերներիս հետ վերջին օրերին ունեցած շփումներում, ինչպես նաև նախագահ Մակրոնի հետ նախագահ Պուտինի շփումներում ակնհայտ խոցված ինքնասիրություն է նկատվում: Դա շատ ցավալի է»,- ասել է Լավրովը RT հեռուստաալիքի հետ զրույցում:

Լավրովի խոսքով՝ վերջին օրերի ընթացքում ինքն արդեն երկու անգամ խոսել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ՝ փորձելով բացատրել նրան, որ իրենք անհանգստանում են, որ մարդիկ չսպանվեն, չլքեն իրենց տներն ու փախստականների թվերը հսկայական աճ չգրանցեն:

«Իրավիճակում, երբ խոսքը բառացիորեն րոպեների մասին է, որոնցից յուրաքանչյուրը մարդկային կյանքեր էր արժենում, զանգահարել Վաշինգտոն ու Փարիզ, պայմանավորվել՝ կաջակցեն նրանք այս կամ այն ձևակերպմանը… Նման պահանջներ ներկայացնելը կոռեկտ չէ մարդկային բարոյականության տեսանկյունից: Ցավոք, քաղաքականության մեջ ավելի հաճախ գերակշռում է «փայլելու», որևէ նախաձեռնությամբ արագ հանդես գալու, ներքաղաքական խոշոր շահում ձեռք բերելու, Եվրամիության տիպի բազմակողմանի որևէ կառույցում դիրքերն ամրապնդելու, սեփական առաջնորդությունը հաստատելու և այլ ձգտումները: Սա շատ ցավալի է», – ամփոփել է նա:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով