Լուսանկարում COVID 19-ով վարակված 83-ամյա հորս թոքերի ՄՌՏ հետազոտության պատկերն է

Լուսանկարում COVID 19-ով վարակված 83-ամյա հորս թոքերի ՄՌՏ հետազոտության պատկերն է

Ես ֆեյք չեմ, միս ու արյուն ունեցող մահկանացու, անուն-ազգանուն հայրանունով։ Լուսանկարում նույնքան իրական մարդու՝ 83-ամյա հորս թոքերի ՄՌՏ հետազոտության պատկերն է. COVID 19-ի հետևանքով ախտահարված հատվածները բաց գույն ունեն ու կազմում են ընդհանուր մակերեսի մոտ 15 տոկոսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ դոցենտ Վանիկ Հակոբյանը։

«Ընդ որում, ոչ մի այլ ախտանշան չի ունեցել վերջին օրերին, բացի մինչև 38-ի հասնող ջերմությունից, հազի ոչ մի նշույլ։ Հենց դրա համար էլ այս տիպի թոքաբորբն անվանում են ատիպիկ։

Մոտ 4-5 ջերմելուց հետո որոշել էինք հետազոտության տանել, քանի որ մինչ այդ եղբորս ընտանիքն արդեն վարակվել էր կորոնավիրուսով և ենթադրելի էր,որ հորս մոտ էլ է նույն վարակը։ Թեստը հաստատվել է և քիչ առաջ նրան հոսպիտալացրին ՝ հաշվի առնելով տարիքը և բարդացումների հավանականությունը։

Ինչի՞ համար էր այս պատմությունը. դիմում եմ ֆեյսբուքյան այն ընկերներիս ու չընկերներիս, ովքեր մինչև հիմա էլ անլրջորեն են վերաբերվում էս ամենին, դիմակ կրելու հորդորներից մինչև հիվանդության գոյությանն առհասարակ։
Եթե դեռ չեք հավատում, նույն հաջողությամբ կարող եք իմ գոյությանն էլ չհավատալ, բայց դրանից մեծ բան չի փոխվի, ես իրական եմ։
Առողջություն հորս ու մյուս բոլոր բուժում ստացողներին»,- գրել է նա։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով