Իմ ֆեյսբեքյան էջը ենթարկվում է մշտադիտարկման իրավապահների կողմից. Նարեկ Մալյան

Իմ ֆեյսբեքյան էջը ենթարկվում է մշտադիտարկման իրավապահների կողմից. Նարեկ Մալյան

Ոստիկանությունից տեղեկացա, որ իմ ֆեյսբեքյան էջը ենթարկվում է մշտադիտարկման ոստիկանության եւ իրավապահների կողմից։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, ոստիկանության 6-րդ վարչությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը։

«Ոստիկանությունը, մեր իրավապահները հայտնաբերել են 1 տարի առաջ՝ 2019 թվականի մարտի 4-ին, ԵՊՀ-ում իմ մասնակցությամբ բողոքի ցույցի ժամանակ իմ ելույթից մի բառակապակցություն, որը կարող է գնահատվել, որպես բռնության կոչ։ Խոսքը սորոսական հայտնի թաղման ցույցի մասին է»,–-ասաց նա։

Նրա խոսքով՝ ոստիկանության 6-րդ վարչությունում տվել է բացատրություն մի խումբ ահաբեկված մարդկանց բողոքների շուրջ. «Առաջինը՝ Խառատյան ընտանիքի կողմից սուտ հաղորդումն էր հանցագործության մասին, որ ներկայացվել էր։ Բացատրություն տվեցի, որ շարունակելու եմ նույն կոշտությամբ իմ պայքարը Հայոց ցեղասպանության պահանջատիրության գործընթացում ներգրավված մարդկանց մեջ, անշուշտ, իմ պայքարը քաղաքական է։ Երկրորդ հաղորդումը տվել էր ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը՝ խոսքը իմ այն հայտարարության մասին էր, որ հեղափոխությունից հետո ապօրինություններ եւ հանցագործություններ թույլ տված մարդկանց սեկտան փակելու են։ Այդ հաղորդմանը, որեւէ կերպ չարձագանքեցի, թողեցի անպատասխան: Այդ խմբին միացել էր տրանսվիստիտ, մարմնավաճառ Անդրանիկ Պողոսյանը, մասնավորապես նշելով, որ ես տեղադրել էի իր լուսանկարն իր էջում եւ մեկնաբանել էի՝ «Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ ծյոծա», անկեղծ ասած հումորային պատասխան տվեցի։ Իմ պայքարը շատ ավելի կոշտ ու ավելի ուժեղ մեթոդներով է լինելու եւ այս գործելաոճով, որեւէ բաի չեն հասնելու իմ դեմ պայքարում»։

Մալյանի փաստաբանի խոսքով՝ ինքը ցավում է, որ քրեական ոստիկանության աշխատակիցները երկրում ստիպված են զբաղվել նման հաղորդումներով. «Ինքներդ եք հասկանում, թե ինչքան ավելի կարեւոր աշխատանք այդ մարդիկ ունեն անելու։ Այս հաղորդումների իրավաբանական վախճանը պետք է լինի շատ արագ, պետք է մերժվի քրեական գործերի հարուցումը հերթական անգամ»։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով