Իրավիճակը հղի է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական բախման վերաճմամբ. Մատվիենկո

Իրավիճակը հղի է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական բախման վերաճմամբ. Մատվիենկո

ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար, ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրավիճակը չափազանց վտանգավոր է, այն հղի է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնամասշտաբ ռազմական բախման վերաճմամբ: Տվյալ հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ չի կարող ունենալ: Այդ կապակցությամբ կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել կրակը: Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանին եւ Հայաստանին՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Ռուսաստանը բոլոր պատասխանատու համաշխարհային ուժերին կոչ է անում զերծ մնալ հակամարտությանը միջամտելուց»,-ասվում է Մատվիենկոյի հայտարարության մեջ:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով