Բնակիչները հրաժարվում են վճարումներ կատարել, բայց ուզում են բարեկարգ միջավայր. ինչո՞ւ են լարված համատիրություն-բնակիչ հարաբերությունները

Բնակիչները հրաժարվում են վճարումներ կատարել, բայց ուզում են բարեկարգ միջավայր. ինչո՞ւ են լարված համատիրություն-բնակիչ հարաբերությունները

Համատիրություն-բնակիչ հարաբերություններում հանդիպող խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին ենք զրուցել «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի Պարտքերի հավաքագրման բաժնի պետ Մելինե Մաղաքյանի հետ:

-Տիկի՛ն Մաղաքյան, համատիրությունբնակիչ հարաբերությունները շարունակում են լարված մնալ, համատիրությունը պահանջում է սահմանված գումարը, բնակիչն ասում է՝ գործ չի արվում, երբ խնդիրը բերում ենք իրավական հարթություն, ի՞նչ լուծումներ եք տեսնում:

-Իրավական դաշտում այս խնդիրը ունի շատ պարզ լուծում. ըստ համատիրության մասին օրենքի  համատիրությունը քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված և իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կոոպերատիվ է, որը հիմնադրվում է բազմաբնակարան շենքի կամ շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով: Այս հարցում ունենք իրավագիտակցության խնդիր, բնակիչները հրաժարվում են կատարել վճարումներ, սակայն փոխարենը պահանջում են բարեկարգ միջավայր:

Նախքան պահանջելը՝ յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր կողմից կատարված վճարումների հիման վրա կարող է գործողություններ կատարվել, իսկ մեկ կամ երկու բնակարանի կողմից կատարված վճարման հիման վրա չի կարող գոյանալ բավական ֆինանսական միջոցներ ավելի մեծ խնդիրներ լուծելու համար, օրինակ, տանիքի խնդիրը: Լուծումը համախմբված ձևով վճարումներ կատարելն է, քանի որ բնակիչների կողմից կատարված վճարման հիման վրա գոյանում է ավելի  մեծ գումար, որը  հնարավորություն կտա լուծել մեծ խնդիրներ:

-Ի՞նչ խնդիրներ են  հիմնականում հանդիպում բնակիչհամատիրություն հարաբերություններում:

Խնդիրները հիմնականում այսպիսին են՝ բնակիչը պահանջում է նորոգված մուտք, նոր աստիճանավանդակներ, նոր կամ  վերանորոգված խողովակներ, մաքուր բակ, վերանորոգված վերելակ,  վեանորոգված տանիք, սակայն համապատասխան վճարում չի կատարում:

Մինչև համատիրության չվճարված գումարը բռնագանձելու համար գործը դատարան ուղարկելը՝ ի՞նչ ցուցումներ, խորհուրդներ եք տալիս քաղաքացիներին:

-Բնակիչների մեծ մասը անփութորեն է մոտենում հարցին, պատշաճ կարգով չի կատարում վճարներ համատիրությանը, ինչն էլ հանգեցնում է նրանց կողմից պարտքերի կուտակմանը:

Մինչ դատարան դիմելը՝ փորձում ենք բնակիչներին ծանոթացնել օրենքով սահմանված իրենց իրավունքներին և պարտավորություններին, հնարավոր մեխանիզմներ մշակել գործը արտադատական կարգով լուծելու համար:

-Այնուամենայնիվ, բնակիչն իրավունք ունի՞ համատիրության գումարը չվճարել:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝Շինության բոլոր սեփականատերերը պարտավոր են շինության սեփականատերերի ժողովի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հաստատված նորմերից ելնելով, կատարել համապատասխան վճարումներ կամ իրենց ուժերով ու միջոցներով իրականացնել պարտադիր նորմերի պահանջները:

Սա ենթադրում է, որ քաղաքացիները կարող են գումարը չվճարել, եթե իրենց ուժերով ու միջոցներով կկարողանան իրականացնել պարտադիր նորմերի պահանջները, այսինքն կատարել ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջները և պարտադիր միջոցառումներն ու աշխատանքները (այսուհետ` պարտադիր նորմեր), որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին: Պետք է նաև նկատի ունենալ, որ պարտադիր նորմերի մեջ ներառվում են հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման, փոստային բաժանորդային պահարանների սպասարկման և այլ միջոցառումներ:

GPnews.am

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով