Միքայել Համբարձումյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող

Միքայել Համբարձումյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի.

Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»։

Նշենք, որ մեկ այլ հրամանագրով ԱԱԾ տնօրեն Արգիշտ Քյարամյանն ազատվել է պաշտոնից։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով