Ստացվում է՝ նույն աշխատավարձի դիմաց ուսուցիչը պետք է կրկնակի աշխատանք կատարի. Մկրտիչ Իսրայելյան

Ստացվում է՝ նույն աշխատավարձի դիմաց ուսուցիչը պետք է կրկնակի աշխատանք կատարի. Մկրտիչ Իսրայելյան

Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես ճիշտ եմ հասկանում, որ դպրոցներում դասերը վերսկսելու հակահամաճարակային պայմանները կատարվելու են ուսուցիչների հաշվին։ Այսինքն՝ ուսուցիչների աշխատանքը կրկնապատկվելու է, եթե որոշվել է, որ 30 հոգանոց դասարանները պտի կիսվեն ու առանձին դասաժամ անցակցնեն։

Ստացվում է՝ նույն աշխատավարձի դիմաց ուսուցիչը պետք է կրկնակի աշխատանք կատարի։ Հիմա կասեն, թե բա համաճարակ է, բան է, թող մի քիչ նեղություն կրեն։ OK։ Էտ դեպքում Էս համաճարակի նեղությունը պաշտոնյաների ու պատգամավորների վրա չի ազդու՞մ։

Նրանցից շատերին սկի աշխատավարձ պետք է չտային, բայց պարգևավճարներով բանով մարդիկ տժում են «ժանտախտի» ժամանակ։ Գիտեք ինչ եմ նկատել, որ մանկավարժներն ու տրանսպորտի ոլորտի աշխատակիցները նույն ճակատագիրն ունեն։ Առանց համակարգը բարելավելու ու ֆինանսավորելու նրանցից ամեն ինչ պահանջում են»։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով