Թուրքական և ադրբեջանական մեդիադաշտը կեղծ տեղեկություններ է տարածում՝ «Քրդական բանվորական կուսակցության» և Արցախի հետ կապված. Նաիրի Հոխիկյան

Թուրքական և ադրբեջանական մեդիադաշտը կեղծ տեղեկություններ է տարածում՝ «Քրդական բանվորական կուսակցության» և Արցախի հետ կապված. Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թուրքական և ադրբեջանական մեդիադաշտը համակարգված ձևով անցել է կեղծ տեղեկությունների տարածման՝ կապված «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) և Արցախի հետ:

Բնական է, որ մեր հակառակորդ երկիրը պիտի հսկա գումարներ ծախսի այդ տեղեկատվական դիվերսիան հնարավորինս տարածելու համար:

Կարծում եմ, հայկական մեդիադաշտը և սոցիալական հարթակների օգտատերերը լավ են հասկանում ինֆորմացիայի տարածման ալգորիթմները՝ հաշվի առնելով, որ որքան շատ արձագանք լինի այդ թեմայով, թեկուզ բացասական, այնքան այն տարածում կունենա:

Կարծում եմ՝ ադրբեջանական տեղեկատվական դիվերսիային պետք է արձագանքել անտեսելով: Խնդրում եմ՝ մի կիսվեք (share) ադրբեջանական կեղծ հրապարակումներով, փոխարենը կարելի է այն խլացնել այլ՝ ավելի ուժեղ և իրականությանը համապատասխանող տեղեկությամբ՝ Թուրքիան ահաբեկիչներ է գործուղում Ադրբեջան»:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով