«Փաստաբանությունը ֆիլմ է, որտեղ ունեմ իմ դերը». Նարե Ավետիսյան

«Փաստաբանությունը ֆիլմ է, որտեղ ունեմ իմ դերը». Նարե Ավետիսյան

«Ճանաչենք մեր իրավաբաններին» շարքի այսօրվա հյուրը փաստաբան Նարե Ավետիսյանն է:

Զրուցել ենք փաստաբանի աշխատանքի հետաքրքիր կողմերի, երիտասարդ տարիքում հաջողության հասնելու, փաստաբանի սկզբունքների մասին: Մանրամասները՝ հարցազրույցում:

Փաստաբանությունը Ձեզ համար ապրելակերպ է, թե՞ աշխատանք:

-Սկզբում հետաքրքրություն, հիմա աշխատանք, հետագայում, գուցե, դառնա ապրելակերպ:

Ի՞նչը տարավ Ձեզ դեպի իրավագիտություն:

-Ավելի ճիշտ փաստաբանություն: Երևի այն, որ սիրում եմ հայտնվել բարդ իրավիճակներում ու դրանց համար գտնել կրեատիվ լուծումներ, իսկ այդ ամենը փաստաբանությունն ապահովում է:

 -Ի՞նչ յուրահատուկ բնավորություն է ձեռք բերում կինը այս ոչ էմոցիոնալ  մասնագիտության մեջ:

Կինը, էմոցիոնալ լինելով, դառնում է ավելի ուժեղ, պայքարող տեսակ, անկախ, ազատ, կասկածամիտ (ցավոք), բայց դրանց հետ միաժամանակ չի կորցնում իր կանացիությունը:

-Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենահետաքրքիր կողմը:

-Հատուկ կողմ չունի, այն ամբողջությամբ հետաքրքիր է:

 -Ունե՞ք սկզբունք, որը երբևէ չեք խախտի:

-Որպես փաստաբան երբեք չեմ անի այնպիսի գործողություններ, որոնցով կվնասեմ վստահորդիս իրավունքներն ու օրինական շահերը: Իսկ որպես քաղաքացի մարդկային փոխհարաբերություններում պահպանում եմ դիմացինին հարգելու սկզբունքը:

Ի՞նչ է փաստաբանությունը Ձեզ համար:

-Փաստաբանությունն ինձ համար ֆիլմ է, որտեղ ունեմ իմ դերը:

-Փաստաբանի հաջողությունն ինչո՞վ է չափվում՝ հաղթած գործերի թվով, թե՞…

-Մարդկանց վստահությամբ:

Արդյո՞ք տարիքը դեր ունի մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար:

-Չեմ կարծում. հաջողությունը տարիք չի հարցնում:

Ո՞ւմ են նախընտրում՝ երիտասարդ, եռանդուն իրավաբանին, թե՞ կարևոր է աշխատանքային փորձը:

-Բոլորը միասին:

-Անարդարություններին ինչպես ե՞ք արձագանքում:

— Հանգիստ. բնական երևույթ է:

Ունե՞ք մասնագիտությունից դուրս այլ հետաքրքրություններ:

-Այո, օրինակ՝ պարը, երաժշտություն որսալը, տեսախցիկի առջև նկարհանվելը, նոր երևույթներ բացահայտելը:

GPnews.am

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով