Բիլ Ստոունխեմը մի նկար է նկարել, որը բավականին երկար ժամանակ վեճերի պատճառ է հանդիսացել: Վեճերը սկսվել են ցուցադրություններից մեկի ժամանակ: Հոգեպես անհավասարակշիռ մարդիկ, երբ նայում են այս նկարին, իրենց վատ են զգում, կորցնում գիտակցությունը, սկսում լացել և այլն:
Այս ամենը սկսվեց 1972 թվականին, երբ նկարը ստեղծվեց։ Առաջին անգամ նկարը ցուցադրվել է «Լոս Անջելես Թայմս» թերթի սեփականտիրոջը, որը դրանից հետո մահացել է: Գուցե դա ուղղակի զուգադիպություն է, գուցե՝ ոչ: Հետո նկարը ձեռք է բերվել դերասան Ջոն Մարլիը, որը ևս մահացել է՝ 1984 թվականին:
Հետո սկսվում է ամենահետաքրքիրը: Նկարը գտել են աղբի թափոնում: Ընտանիքը, որը գտել է այդ նկարը տարել է տուն, և հենց նույն գիշերը չորսամյա աղջիկը գիշերը բղավելով վազել է ծնողների մոտ ասելով, որ նկարի երեխաները կռվում են:
Երկրորդ օրը երեխան ասել է, որ նկարի երեխաները դռան հետևում են եղել: Նրանք նույնպես հրաժարվեցին այդ նկարից: Նկարը հանվեց աճուրդի և այն գնեց Կիմ Սմիթը՝ 1025 դոլարով:
Նկարը մեծ աղմուկ էր բարձրացրել 2000 թվականին: Շատերը նամակներ էին գրում, որտեղ ասում էին, թե նկարի պատճառով ունենում են առողջական խնդիրներ և իրենց վատ են զգում:
Մինչև օրս այս նկարի պատմությունն առեղծվածային է համարվում։