Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Նորքի տուն ինտերնատում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 17 տարեցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Ընդհանուր առմամբ, Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակվել է 45 հոգի՝ նրանցից 28-ը՝ աշխատակից են, 17-ը՝ հաստատությունում խնամվող տարեց։ Տարեցներից 14-ը հոսպիտալացվել է, ևս 3-ը, ովքեր գրեթե ասիմպտոմ են, մեկուսացվել են հաստատության ներսում։ Հոսպիտալացված տարեցներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վարակված աշխատակիցները չունեն որևէ սիմպտոմ, այդ պատճառով նրանք մեկուսացվել են հյուրանոցներում»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ տուն ինտերնատում խնամվում է 230 տարեց։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը նաև նշեց, որ կատարվել է 70 թեստավորում, որոնցից դրական է եղել 45-ի պատասխանը։ Դեպքը հաստատվել էր սույն թվականի մայիսի 16-ին։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով