Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը հուսադրող արդյունքներ է ցուցադրում

Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը հուսադրող արդյունքներ է ցուցադրում

COVID-19-ի դեմ փորձարարական պատվաստանյութը, որը մշակել է Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունը, հակամարմիններ է արտադրում, որոնք կարող են պացինետների մոտ նոր կորոնավիրուսը «չեզոքացնել»: Այսպիսին են վաղ փուլում կլինիկական ոչ մեծ փորձարկման արդյունքները, փոխանցում է Reuters-ը:

Հակամարմինների մակարդակը նման է մարդկանց արյան նմուշների մակարդակին, որոնք COVID-19-ից ապաքինվել են:

Մասնակիցներին տվել են պատվաստանյութի 3 տարբեր դեղաչափեր, եւ ընկերությունը հայտարարել է, որ հայտնաբերել է օրգանիզմում իմունային պատասխան առաջացնելու մեծ իմունածնության դեղաչափային կախվածության զրո ունակություն:

Դեղամիջոցը մշակողն ասել է, որ мРНК-1273 պատվաստանյութը նաեւ ընդհանուր առմամբ անվտանգ է եղել եւ լավ է հանդուրժվել հետազոտության վաղ փուլում:

Moderna Inc-ը ղեկավարում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գլոբալ ջանքերը: Այն հույս ունի հուլիսին անցնել ուշ փուլի փորձարկումներին:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով