Ինչպե՞ս են «օրենքով գողերը» ստանում իրենց մականունները

Ինչպե՞ս են «օրենքով գողերը» ստանում իրենց մականունները

Քրեական հեղինակություններին մականուններ կամ «ածականներ» են սկսել դնել դեռ 18-րդ դարում։ Այս մասին գրում է The Criminal-ը։

Նշվում է, որ նախկինում «գողական եղբայրության» շարքերն անցնելու համար թեկնածուն պետք է որոշակի գումար ներդներ «ընդհանուր» ֆոնդ, որպեսզի դառնար լիիրավ անդամ և ստանար մականուն: Այժմ «օրենքով գողերին» «թագադրում» են «հավաքույթներում»: Նրանց անուններն ընտրվում են հենց իրենց համապատասխան: Դրանից հետո բոլոր շահագրգիռ մասնակիցներին ուղարկվում են «մալայավա»-ուղերձ` նորեկի մասին կարճ տեղեկություններ պարունակող հաղորդագրությունով:

Ռուսաստանի «օրենքով գող» թիվ 1 Զախարիա Կալաշովին մոտ շրջապատում կոչում էին ոչ թե Շաքրո Երիտասարդ, այլ պարզապես Շաքրո: Կալաշովը ծնվել է Թբիլիսիում: Թարգմանաբար վրացերենից  «Շաքրո» նշանակում է «շաքար»: Այսպես՝ որպեսզի, նրան չշփոթեին մյուս ազդեցիկ «օրենքով» Շաքրո Հնի հետ  (Շաքրո Կակաչիյա)՝ նրան սկսեցին անվանել  Շաքրո Երիտասարդ:

Վասիլի Խրիստոֆորովի «ածական» Վասյա Հարությունը  կապված է իր ազգանվան և ուղղափառների Զատկի ժամանակ  «Քրիստոս  հարեավ» ողջույնի հետ:

«Օրենքով» Էդիկ Օսետրինն այդպիսի մականունն է ստացել այդ բառի հետ իր իսկական ազգանվան՝ Ասատրյանի, համահունչ լինելու պատճառով: Երբեմն նրան անվանում են Էդիկ Թբիլիսցի, քանի որ նա «թագադրվել» էր Վրաստանի մայրաքաղաքում: Նմանատիպ ծագում ունի Նադեր Սալիֆովի մականունը՝ Գուլի Բաքվեցի, ավելի ուշ` Գուլին: «Օրենքով գողը» ծնվել է Թբիլիսիում, սակայն «թագադրվել» է Բաքվում:

«Օրենքով գող» Օլեգ Պիրոգովը ստացավ «Կրկեսչի» մականունը, քանի որ նա որոշել էր  խուսափել բանակից՝ կրկեսի ուսումնարանում սովորելու վերաբերյալ կեղծ տեղեկանք ներկայացնելով:

 

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով