Որ ասում ենք՝ ով ինչ ուզում է, կարող է ներկրել, նկատի ունենք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով. Փաշինյանը կատակեց

Որ ասում ենք՝ ով ինչ ուզում է, կարող է ներկրել, նկատի ունենք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով. Փաշինյանը կատակեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ կատակով նշեց՝ երբ ասում են՝ ով ինչ ուզում է, կարող է ներկրել, դա ոչ միշտ է ճիշտ ընկալվում:

«Գալիս են, ասում՝ բան ենք ուզում ներկրել, չեն թողնում, քրգործ են հարուցում: Պարզվում է՝ մաքսանենգ ճանապարհով ուզում է բան ներկրի: Մի քիչ գրոտեսկի եմ վերածում, բայց որ ասում ենք՝ ով ինչ ուզում է ներկրել, նկատի ունենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, չի կարող ապօրինի ներկրումը կամ արտահանումը որևէ ձևով խթանվել»,- նշեց նա:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով