Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն, 335 նոր դեպք, 70 մահ․ վարչապետ

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն, 335 նոր դեպք, 70 մահ․ վարչապետ

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#4

Կառավարության նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է լուրով, որ այսօր արդեն կա կորոնավիրուսի 335 նոր դեպք, մահերի թիվը հասել է 70-ի։

Վարչապետը խոսել է այն լուրերից, որ տարածվում են դրա հետ կապված։ Իբր թվերն ուռճացվում են, որ միջազգային կազմակերպություններից փող ստանան։

Վարչապետն ասել է, որ նման բան չկա, իրավիճակն ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք։

Նա ասել է, որ պետք է խստագույն միջոցների գնան, որ էլ ավելի լուրջ սահմանափակումներ չանեն։

Մարտավարությունը հետևյալն է՝ կարանտին՝ առանց կարանտինի հայտարարման։

Վարչապետն ասել է, որ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում, այդ թվում՝ կառավարության նիստում, շենքի ներսում, ճաշարաններում։

Պարետատունն անցնում է ավելի խիստ միջոցների, ոստիկանությունն ավելի է ուժեղացնելու հսկողությունը։

Վարչապետը նկատել է, որ հատկապես հանրային տրանսպորում կանոնները չեն պահպանվում։

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով