Նիկոլ Փաշինյանը պիտակավորեց լրատվամիջոցին

Նիկոլ Փաշինյանը պիտակավորեց լրատվամիջոցին

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#4

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում 168.am լրատվականի հարցին պատասխանելիս պիտակավորեց լրատվականին` անվանելով հանրապետական իշխանության լրատվամիջոց։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրատվականին ուղղված նման գնահատականը։ Հորդորում ենք դադարեցնել լրատվականների տարբերակումը։ Յուրայինների ու ոչ յուրայինների բաժանման արատավոր պրակտիկան չի կարող նպաստել լրատվական համայնքի միասնականությանն ու այդ ոլորտում գործող մասնագետների և կազմակերպությունների անկաշկանդ աշխատանքին։
Յուրաքանչյուր լրատվական կարող է հարց ուղղել, ու այդ հարցերը լրատվամիջոցի աշխատանքին ոչ հարիր գնահատականի հիմք չպետք է հանդիսանան»։

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով