Փաշինյանը չեղարկել է անկախության տոնի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով ստեղծելու որոշումը

Փաշինյանը չեղարկել է անկախության տոնի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով ստեղծելու որոշումը

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի N 935-ա և 2019 թվականի մայիսի 3-ի N 484-ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի «Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 935-Ա որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 20-ի N 788-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 484-Ա որոշումը»:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով