Փոխի՛ր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը. փաստաբան

Փոխի՛ր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը. փաստաբան

Այստեղ կարող է լինել Ձեր #4 գովազդը։
հեռ․ + 374 (95) 50-17-18

«Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տիգրան Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժամանակին համընթաց….
ՎԻՎՕ֊ից հատվածներ…
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 258-րդ հոդվածի 6֊րդ պարբերության համաձայն՝ Բերված անձի գտնվելը կամավոր ժողովրդական դրուժինայի շտաբում չի կարող տևել մեկ ժամից ավելի։ Դեռ ավելին նույն օրենսգրքի 13֊րդ հոդվածի 1-ին և 3֊րդ մասերի համաձայն՝ Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված Անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրությամբ նախատեսված միջոցները:
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասները ընդհանուր հիմունքներով կարող են ենթակա լինել վարչական պատասխանատվության ԽՍՀՄ օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված նաև այլ դեպքերում:
#փոխիրՎԻՎօրենսգիրքը #Հայաստանըինքնիշխանպետությունէ»։

Հ.Գ. Գրառմանն արձագանքել է ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը մեկնաբանության մեջ նշելով՝ «Եվ կփոխեմ»։

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով