Ուշադրությո՛ւն ուսուցիչներին․ հանրային քննարկման է ներկայացվել նոր նախագիծ

Ուշադրությո՛ւն ուսուցիչներին․ հանրային քննարկման է ներկայացվել նոր նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (draft.am) հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որտեղ սահմանված են միջնակարգ կրթության ծրագրի վերաբերյալ փոփոխությունները:

Հանրակրթության պետական չափորոշչի նախագծում սահմանված են մի շարք փոփոխություններ՝ աշակերտների գնահատման, որոշ առարկաների միավորման այլ առարկաներում, դպրոցի կողմից ուսումնական պլանի ձևավորման հետ կապված:

Ըստ նոր փոփոխությունների՝

Շարունակվելու է կիրառվել գնահատման 10 միավորային սանդղակը: Սակայն 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանալու անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրելու է աշակերտի հաջողության որևէ մակարդակ:

1-4 դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվելու: Ընթացիկ գնահատումը կատարվելու է բնութագրման միջոցով, իսկ տարեկան ամփոփիչ գնահատականը կկազմվի սովորողի ուսումնական առաջադիմության բնութագրի տեսքով:

5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից կգործի միավորային գնահատումը:

5-րդ և 6-րդ դասարաններում «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները, Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը կներառվեն մեկ առարկայի մեջ, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով:

«Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-12-րդ դասարաններում ներկայանում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

5 Comments

  • Մասիս , 4 Հուլիսի, 2020 @ 23:34

    Շատ լավ նախագիծ է, կարծում եմ ավելի արդյունավետ կլինի

  • Սաթենիկ , 6 Հուլիսի, 2020 @ 21:13

    Շատ ճիշտ որոշում է։

  • Արմենուհի Թաթուլյան , 7 Հուլիսի, 2020 @ 09:23

    Շատ ճիշտ որոշում է։
    5֊6րդ դասարանների ,,բնագիտություն,,առարկան էլ վերանայեք։

  • Լարիսա , 7 Հուլիսի, 2020 @ 10:49

    Գնահատման առումով շատ ճիշտ որոշում է կայացված ։ Ես կասեի ավելին՝ ընդհանրապես պետք է վերացնել գնահատման համակարգը։ Եթե աշակերրտը ցանկանում է ստուգել տվյալ առարկայից ձեռք բերած գիտելիքները, դրա համար կան տարբեր թե՝ onlin , թե՝ համակարգչային այլ գործիքակազմեր , որոնց միջոցով կարող է ստուգել։ Սա թույլ կտա և աշակերտին և մանավանդ ՝ծնողին ինքնուրույն գնահատել գիտելիքները , առանց դասընկերների իմացության , քանի որ երբեմն ինքնագնահատականը տուժում է ընկերների մոտ ցածր գնահատական ստանալուց։Այս դեպքում աշակերտի մոտ կբարձրանա ինքնագիտակցության մակարդակը , քանզի նա ինքնուրույն է և կախված չէ ոչ ուսուցչից և ոչ էլ ընկերների քննադատությունից ։

  • Դունյա Կիրակոսյան , 8 Հուլիսի, 2020 @ 17:21

    Եկեղեցու պատմություն առարկան պետք է դպրոցում անցնել որպես առանիձին առարկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով