Հայտնաբերվել է կապ՝ ճարպակալման և քաղցկեղի զարգացման ռիսկի միջև

Հայտնաբերվել է կապ՝ ճարպակալման և քաղցկեղի զարգացման ռիսկի միջև

Հայտնաբերվել է կապ ճարպակալման եւ քաղցկեղի զարգացման  ռիսկի միջեւ:

Այդ թեմայով ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից գիտնականների հետազոտությունը հրապարակվել է bioRxiv-ում:

Հետազոտության հեղինակները վստահ են, որ ճարպակալման ժամանակ քաղցկեղի զարգացման բարձր ռիսկը բացատրվում է օրգաններում մեծ քանակությամբ բջիջների հետ: Որքան շատ են բջիջները, այնքան մեծ է մուտացիաների զարգացման հավանականությունը, գրում է Planet Today-ը:

«Ճարպակալումը քաղցկեղի զարգացման առանցքային գործոններից է: Ճարպակալմամբ տառապող մարդկանց ներքին օրգանների ծավալը մեծ է, եւ դա նշանակում է, որ բարձր է չարորակ բջիջների առաջացման ռիսկը»,-ասում է Ջոն Հոփքինսի անվան համալսարանից հետազոտության առաջատար հեղինակ Քրիստիան Թոմասետին:

Հիպոթեզը ստուգելու համար գիտնականները 750 մարդու ներքին օրգանների ԿՏ են անցկացրել: Ստացված տվյալներից երեւում է, որ 50-ից բարձր մարմնի զանգվածի ինդեքսի դեպքում օրգանների ծավալը կարող է 2 անգամ մեծ լինել, քան նորմալ մարմնի զանգվածի ինդեքսի դեպքում:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով