Մերժվել է քաղցրավենիքի նկատմամբ հակվածության տարածված առասպելը

Մերժվել է քաղցրավենիքի նկատմամբ հակվածության տարածված առասպելը

Քաղցրավենիքի հնկատմամբ հակվածության վերաբերյալ տարածված առասպելը հերքվել է. քաղցրի նկատմամբ չափից մեծ սերը չի կարող փոխանցվել գենետիկորեն: Այս մասին Sputnik-ի եթերում հայտարարել է նյարդահոգեբան Իրինա Խվինգիան:

«Ժառանգական քաղցրակերներ չկան: Որպես այդպիսին՝ քաղցրավենիքի ժառանգական հակվածություն չկա»,- պարզաբանել է մասնագետը:

Սակայն, նրա խոսքով, քաղցրավենիքի նկատմամբ հետաքրքրությունը ծնողից երեխային կարող է փոխանցվել այլ եղանակով: Եթե ​​հղիության ընթացքում մայրն օգտագործել է շատ շոկոլադ և այլ քաղցրավենիքներ, ապա դրա պահանջը կարող է ունենալ նաև երեխան:

Հնարավոր է՝ քաղցրավենիքի օգտագործումը կապված է ինչ-որ դրական երևույթի հետ: Օրինակ՝ չենք կարողացել կենտրանանալ, շոկոլադ ենք կերել և ստացվել է կամ տխուր ենք եղել, շոկոլադ ենք կերել, և տրամադրությունը բարձրացել է: Այդպիսով, մարդկանց մոտ ձևավորվել է քաղցրի պահանջ:

Հնարավոր է նվազեցնել կախվածությունը, բայց դա պետք է արվի «աստիճանաբար»: Քաղցրավենիքից ամբողջական և կտրուկ հրաժարվելն օրգանիզմի համար լուրջ սթրես կարող է դառնալ և վատթարացնել վիճակը, եզրակացրել է բժիշկը:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով