Ո՞վ է Ռազմական ոստիկանության պարետային ծառայության նոր պետը

Ո՞վ է Ռազմական ոստիկանության պարետային ծառայության նոր պետը

Ինչպես հայտնի է, երկար ժամանակ է Ռազմական ոստիկանությունում մի շարք հաստիքներ թափուր են՝ սկսած Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Նախկին պետ Արթուր Բաղդասարյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո այս պաշտոնում նշանակում դեռ չի եղել: Վերջերս էլ ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նշանակվել է պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետ։

Գառնիկ Հայրապետյանի նշանակման լուրը, սակայն պաշտոնապես չհանրայնացվեց: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաստատեց պարոն Հայրապետյանի նշանակումը՝ նշելով, որ նա այդ պաշտոնին է նշանակվել մեկ ամիս առաջ:

Հարցին՝ ինչո՞ւ այդ մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի եղել, Շուշան Ստեփանյանը պատասխանեց՝ հանրայնացվում են բարձրագույն սպայական պաշտոնների նշանակումները, իսկ անձնակազմի ավագ սպայական կազմի նշանակման շարժերը չեն հրապարակվում. «Օրական հավասարազոր պաշտոնների մի քանի նշանակումներ են լինում»,-ասաց տիկին Ստեփանյանը: Ո՞վ է Ռազմական ոստիկանության պարետային ծառայության նոր պետը, որը 2018 թվականից երկու տարի է կադրերի ռեզերվում էր:

Գառնիկ Հայրապետյանը մինչ այս պաշտոնին անցնելը 2011-2018 թվականներին եղել է «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալը, նույն թվականներին պարոն Հայրապետյանը զբաղեցրել է նաեւ ՀՀ ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի պաշտոնը: 2003 թվականից ՀՀ Քիք-բոքսինգի Ազգային ֆեդերացիայի նախագահն է: Ըստ որոշ տեղեկությունների, նա, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մտերիմներից է:

Այստեղ Կարող է լինել Ձեր գովազդը։
#5

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով